


Սիրո տոնը նշեք Շարժայում
1 անձի արժեքը երկտեղանոց սենյակում կազմում է 660 $-ին համարժեք դրամ
ՄԱՆՐԱՄԱՍՆ

Պարգևեք Ձեր սիրելիին ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Դուբայ
Ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Դուբայ
ՄԱՆՐԱՄԱՍՆ

Պարգևեք Ձեր սիրելիին ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Դուբայ
Ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Դուբայ
ՄԱՆՐԱՄԱՍՆ

Պարգևեք Ձեր սիրելիին ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Եգիպտոս
Ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Եգիպտոս
ՄԱՆՐԱՄԱՍՆ
118117116115114113
![]() |
Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թ-ից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։
Շիրակ
Մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը: Մարզը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո /առաջնորդարանը` քաղաք Գյումրիում/ :
Վայոց ձոր
Վայոց Ձորի երեք քաղաքներն էլ` Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Մարզը սահմանակից է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Սյունիք
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Լոռի
Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձարն է: Լոռին մեծությամբ երրորդ մարզն է: Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է:
Տավուշ
Մարզը ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է, որը զարգացած է որպես առողջարանային քաղաք, իսկ երկրորդ խոշոր քաղաքը Իջևանն է, որտեղ գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:
Արարատ
Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է:Արարատ մարզի քաղաքները չորսն են՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի: Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային: Արարատի մարզը տնտեսապես ՀՀ ամենազարգացած մարզերից է:
Արմավիր
Տարածքի մեծությամբ ամենափոքր մարզն է: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված ավտոճանապարհային կամուրջը, որը Հայաստանը միացնում է Թուրքիային: Մարզկենտրոնը Արմավիր քաղաքն է, որը եղել է ՀՀ առաջին մայրաքաղաքը:
Արագածոտն
Հայաստանի մարզերից մեկն է, որը կազմավորվել է 1995թ. Ապրիլի 12-ին։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը` 2753 կմ քառ., բնակչությունը` 141 հազար մարդ։ Գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև։
Կոտայք
Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը։ Այստեղ է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը: Մարզը լեռնային է, և հանդիսանում է միակ մարզը, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը:
Գեղարքունիք
Տարածքով ամենամեծ մարզն է: Մարզկենտրոնը Գավառն է,որը հիմնադրել են 1830 թ.: Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում: Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին` Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին:
ԼՂՀ
ԼՂՀ-ն 1991թ. դեկտեմբերի 10-ից հռչակվել է անկախ, սակայն նրա անկախությունը միջազգայնորեն չի ճանաչվել: Անկախության տոնը նշվում է Սեպտեմբերի 2-ին:Ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչատարածքայնորեն բաժանված է 8 շրջանի: