Արևմտյան Հայաստան և Կիլիկիա 9-օր

Oր 1
Մեկնում Երևանից: Հայոց <<հազար ու մի եկեղեցիների>> մայրաքաղաք Անի: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Գիշերակաց Բայազետում:
Oր 2
Բայազետում կտեսնենք Դարոյնք ամրոցը և Իսհակ փաշայի պալատը: Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ, Վանա լճով կնավարկենք Կտուց կղզի: Գիշերակաց Վանում:
Oր 3
Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Սբ. Խաչ եկեղեցուց կուղևորվենք Բիթլիս: Բիթլիսում կայցելենք նրա անառիկ բերդը, որի հիմնադրումը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ: Մուշում կտեսնենք Սբ. Մարինե եկեղեցին: Կուղևորվենք Արածանի գետի վրա գտնվող Սուլուխի կամուրջ: Գիշերակաց Մուշում:
Oր 4
Մուշից կշարունակենք մեր շրջագայոությունը դեպի Սասուն: Այնուհետև կայցելենք Դիարբեքիր, որտեղ կտեսնենք Սբ. Կիրակոս եկեղեցին և պատմական քաղաքի բերդապարիսպները: Դիարբեքիրից կուղևորվենք Նեմրութ սար, որտեղ կտեսնենք հեթանոս աստվածների արձանները և Երվանդունիների արքայական դամբարանը: Գիշերակաց Նեմրութում:
Oր 5
Նեմրութից կճանապարհվենք Եդեսիա քաղաք, որտեղ կտեսնենք կտեսնենք հին քաղաքի բերդը, կայցելենք հռչակավոր “սուրբ ձկների” ավազանը: Այնուհետև կուղևորվեք Այնթափ՝ ճանապարհին կանգ առնելով կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Գիշերակաց Այնթափում:
Օր 6
Այնթափում կտեսնենք բերդը և Սբ. Աստվածածին եկեղեցին՝ վերածված մզկիթի: Այնթափից կուղևորվենք Մուսա լեռան Վաքըֆ գյուղ, կայցելենք գյուղի գործող հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի: Մուսալեռից կմեկնենք Տարսոն (Պողոս Առաքյալի ծննդավայր), կտեսնենք Սբ. Պողոս եկեղեցին՝ մզկիթի վերածված, Կլեոպատրայի դարպասները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը: Գիշերակաց Կոռիկոս ծովափին:
Օր 7
Կոռիկոսում կլինենք ցամաքային և ծովային բերդերում: Կոռիկոս ծովափից կուղևորվենք Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս և կտեսնենք Սիսի թագավորական բերդը, այնուհետև կլինենք Կիլիկյան Հայաստանի երկու՝ Անարզաբա և Լևոնկլա, հզոր բերդերում: Գիշերակաց Մարաշում:
Օր 8
Մարաշում կլինենք բերդում և հայկական թաղամասում: Մարաշից կուղևորվենք Մալաթիա: Մալաթիայում կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այնուհետև կշարունակենք շրջագայությունը դեպի Խարբերդ (Էլյազըք): Այստեղ կտեստենք Խարբերդի բերդը, հայկական թաղամասը և Սբ. Մարիամ եկեղեցին: Այնուհետև կուղևորվենք Էրզրում: Կայցելենք Սբ. Աստվածածին եկեղեցի, Սանասարյան վարժարան: Գիշերակաց Էրզրումում:
Օր 9
Էրզրումից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Վերադարձ Երևան:
Շրջագայության արժեքը 240 000 դրամ 1 անձի համար:
- Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
- Հյուրանոց 3,4*
- Սնունդ (2 անգամյա)
- Թանգարանային մուտքի վճարներ
- էքսկուրսավար:
* Նվազագույն խմբաքանակ՝ 14 հոգի: Նշված նվազագույն խմբաքանակից պակաս լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ կկիրառվի արժեքի ավելացում՝ կախված մասնակիցների քանակից:
* Տուրիստական վիզաների ծախսը ներառված չէ շրջագայության արժեքի մեջ:Վիզայի համար վճարում են հաճախորդները տեղում հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանին: Թուրքական վիզան արժե 15-30$: Կան պետություններ, որոնց քաղաքացիները պետք է վրացական և թուրքական վիզաները նախապես ստանան: