Գունագեղ Լոռվա մարզը

Առաջին օր՝ Երևան-Էջմիածին-Ամբերդ-Ապարան-Ստեփանավան
Ուղևորություն դեպի Էջմիածին քաղաք /Արմավիրի մարզ 19 կմ 35 րոպե/, որտեղ գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելակամ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Որից հետո կհանգրվանեք Ամբերդում / Արմավիրի մարզ 7 կմ 16 րոպե/, որը Միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր:
Ուղևորություն դեպի Ապարան /Արագածոտնի մարզ 31 կմ 49 րոպե/: Այստեղ դուք կտեսնեք Հայ գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ Ապարանի մայրուղու վրա մայիսի 21-ին բացված Քար-տառերի պուրակ:
Ուղևորություն դեպի Բյուրական /25 կմ, 40 րոպե/: Որից հետո կտեղափոխվենք Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը/ 48 կմ 1ժ/ և գիշերակաց հյուրանոցում:
Երկրորդ օր՝ Ստեփանավան-Սանահին-Հաղպատավանք-Ստեփանավան
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորություն Ստեփանավանից դեպի Ալավերդի քաղաք/ 32 կմ, 50 րոպե/, որտեղ կտեսնեք Սանահինի վանքը, Հաղպատավանքը: Վերադարձ Ստեփանավան և գիշերակաց:
Երրորդ օր՝ Ստեփանավան-Դենդրոպարկ-Երևան
Նախաճաշ հյուրանոցում:Այց դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ կամ բուսաբանական այգի, որը գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Այգին հիմնադրել է 1931թ-ին: Եվ վերադարձ Երևան:
Փաթեթի գինը ներառում է՝
- Հյուրանոցը
- Նախաճաշը
- Տրանսպորտը
Ընդունվում են խմբային պատվերներ
Տուր-փաթեթների գինը կախված է խմբի չափից: