Տուր Կիլիլիա և Արևմտյան Հայաստան 10 օր

Oր 1
Մեկնում Երևանից: Հայոց <<հազար ու մի եկեղեցիների>> մայրաքաղաք Անի: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Գիշերակաց Բայազետում:
Oր 2
Բայազետում կտեսնենք Դարոյնք ամրոցը և կլինենք Իսհակ փաշայի պալատում: Բայազետից կուղևորվենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, Մհերի դուռ: Գիշերակաց Վանում:
Oր 3
Վանից կուղևորվենք Վարագավանք: Այնուհետև Վանա լճով կնավարկենք Ախթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Սբ. Խաչ եկեղեցուց կուղևորվենք Բիթլիս: Բիթլիսում կայցելենք նրա անառիկ բերդը, որի հիմնադրումը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ: Գիշերակաց Մուշում:
Oր 4
Մուշում կտեսնենք Մշո Սբ. Առաքելոց և Սբ. Կարապետ վանքերը: Կուղևորվենք Արածանի գետի վրա գտնվող Սուլուխի կամուրջ: Այնուհետև կշարունակենք մեր շրջագայոությունը դեպի Դիարբեքիր: Դիարբեքիրում կտեսնենք Սբ. Կիրակոս եկեղեցին և պատմական քաղաքի բերդապարիսպները: Գիշերակաց Դիարբեքիրում:
Oր 5
Դիարբեքիրից կուղևորվենք Նեմրութ սար, որտեղ կտեսնենք հեթանոս աստվածների արձանները և Երվանդունիների արքայական դամբարանը: Գիշերակաց Այնթափում:
Օր 6
Այնթափից կուղևորվենք Մուսա լեռան Վաքըֆ գյուղ, կայցելենք գյուղի գործող հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի: Գիշերակաց Ադանայում:
Օր 7
Ադանայում շրջելուց հետո կուղևորվենք Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս: Սիսում կտեսնենք Սիսի թագավորական բերդը և Լևոնի բերդը: Այնուհետև կշրջենք Մերսինում, կլինենք Կոռիկոսի ցամաքային բերդում և ծովային Քըզքալեսի բերդում: Գիշերակաց Քըզքալեսի ծովափին:
Օր 8
Քըզքալեսի ծովափից կմեկնենք Տարսոն, կլինենք Սբ. Պողոս եկեղեցում: Տարսոնից կշարժվենք Մարաշ, կլինենք Մարաշի բերդում և հայկական թաղամասում: Գիշերակաց Մարաշում:
Օր 9
Մարաշից հետո կուղևորվենք Մալաթիա: Մալաթիայում կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այնուհետև կշարունակենք շրջագայությունը դեպի Խարբերդ (Էլյազըք): Այստեղ կտեստենք Խարբերդի բերդը, հայկական թաղամասը և Սբ. Մարիամ եկեղեցին: Այնուհետև կուղևորվենք Էրզրում: Կայցելենք Սբ. Աստվածածին եկեղեցի, Սանասարյան վարժարան: Գիշերակաց Էրզրումում:
Օր 10
Էրզրումից կայցելենք Կարս՝ Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Վերադարձ Երևան:
Շրջագայության արժեքը 990 $-ին համարժեք դրամ 1 անձի համար:
Գները ներառում են՝
- Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
- Հյուրանոց 3*, 4*
- Սնունդ (3 անգամյա)
- Թանգարանային մուտքի վճարներ
- էքսկուրսավար (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների տիրապետող)
* Նվազագույն խմբաքանակ՝ 14 հոգի: Նշված նվազագույն խմբաքանակից պակաս լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ կկիրառվի արժեքի ավելացում՝ կախված մասնակիցների քանակից:
* Տուրիստական վիզաների ծախսը ներառված չէ շրջագայության արժեքի մեջ:Վիզայի համար վճարում են հաճախորդները տեղում հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանին: Թուրքական վիզան արժե 15-30$: Կան պետություններ, որոնց քաղաքացիները պետք է վրացական և թուրքական վիզաները նախապես ստանան: