Վայոց Ձորի տեսարժան վայրերը

Առաջին օր՝ Երևան-Խոր Վիրապ-Արենի գյուղ-Նորավանք-Ջերմուկ
Ուղևորություն դեպի Արարատի մարզ՝ Խոր Վիրապ /45 կմ 42 րոպե/: Այստեղ գտնվում է Հայոց հանրահայտ ուխտատեղին՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:
Ուղևորություն դեպի Վայոց Ձոր / 76 կմ 1 ժամ/: Այստեղ զբոսաշրջիկներին առավել հետաքրքրում է Արենի գյուղը, որտեղ կարելի է համտեսել տարբեր տեսակի գինիներ:
Ուղևորություն դեպի Նորավանք/Վայոց Ձոր, 10 կմ 20 րոպե/: Այն սրբատեղի է եղել դեռևս վաղ ժամանակներից: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։
Ուղևորություն դեպի Ջերմուկ /Վայոց Ձոր, 69 կմ 1ժ 10ր /: Գիշերակաց հյուրանոցում:
Երկրորդ օր՝ Ջերմուկ-Տաթևի վանք-Գորիս
Նախաճաշ հյուրանոցում և զբոսանք Ջերմուկ քաղաքում /Կեչուտի ջրամբար, Ջերմուկի ջրվեժ/: Ջերմուկը առողջարանային քաղաք է, որի առաջացման մասին կան բազմաթիվ ավանդություններ, որից մեկը այն է, որ վիրավոր եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և դուրս գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։
Ուղևորություն դեպի Տաթևի վանք /Սյունիքի մարզ 114 կմ 1ժ 43 րոպե/ վերադարձ դեպի Գորիս/35 կմ 32 րոպե/ և գիշերակաց: Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն: Աշխարհի ուշադրությունն իր վրա վերջերս սևեռած, թռիչքով ամենամեծ ճոպանողունին գտնվում է հենց այստեղ:
Երրորդ օր՝ Գորիս-Երևան
Նախաճաշ և զբոսանք Գորիսով և վերադարձ Երևան/ 238 կմ 3ժ 15 րոպե/: Գորիսը Հայաստանի ամենաինքնատիպ ճարտարապետական նախագծով, գեղատեսիլ բնության անձեռակերտ ստեղծագործություններով, պատմամշակութային հազվագյուտ կոթողներով ու անկրկնելի կոլորիտով քաղաքներից է:
Գինը ներառում է`
- Հյուրանոցը
- Նախաճաշը
- Տրանսպորտը
Ընդունվում են խմբային պատվերներ
Տուր-փաթեթների գինը կախված է խմբի չափից: