Տուր Ախթամար 3 օր

Oր 1
Մեկնում Երևանից: Հայոց <<հազար ու մի եկեղեցիների>> մայրաքաղաք Անի: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Գիշերակաց Բայազետում:
Օր 2
Բայազետից կուղևորովենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժ, այնուհետև կհասնենք Վան, կայցելենք Վանի Տուշպա բերդ, գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Ախթամար կղզի, որտեղ գտնվում է ճարտարապետական գլուխգործոց հանդիսացող Սբ. Խաչ եկեղեցին: Գիշերակաց Բայազետում:
Oր 3
Բայազետից կուղևորովենք Կարս կայցելենք Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն: Վերադարձ Երևան:
Շրջագայության արժեքը 160 $-ին համարժեք դրամ 1 անձի համար:
Գները ներառում են՝
- Տրանսպորտ (միկրոավտոբուս 15-17 տեղ)
- Հյուրանոց 3*
- Սնունդ (2 անգամյա)
- Թանգարանային մուտքի վճարներ
- էքսկուրսավար (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների տիրապետող)
* Նվազագույն խմբաքանակ՝ 14 հոգի: Նշված նվազագույն խմբաքանակից պակաս լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ կկիրառվի արժեքի ավելացում՝ կախված մասնակիցների քանակից:
* Տուրիստական վիզաների ծախսը ներառված չէ շրջագայության արժեքի մեջ:Վիզայի համար վճարում են հաճախորդները տեղում հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանին: Թուրքական վիզան արժե 15-30$: Կան պետություններ, որոնց քաղաքացիները պետք է վրացական և թուրքական վիզաները նախապես ստանան: