Դիմավորեք Սուրբ Զատիկը Վրաստանում

Սուրբ Զատիկ
Օր 1
Հինգշաբթի -Թբիլիսի- Սուրբ Երրորդության տաճար
Ժամանում Թբիլիսի ժամը 15:45
Դիմավորում օդանավակայանում և տրանսֆեր դեպի հյուրանոց: Այնուհետև ուխտավորները կմասնակցեն երեկոյան աղոթքին Սուրբ Երրորդության եկեղեցում: Վերջինս Վրաստանի ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճարն է, որը գտնվում է Թբիլիսիում: Տաճարից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք:
Ընթրիք և գիշերակաց Թբիլիսիում:
Օր 2
Ուրբաթ – Թբիլիսի, Կախետի / Շուամտա/ Ալավերդի
Նախաճաշից հետո խումբը կմասնակցի առավոտյան աղոթքին Սիոնի եկեղեցում: Վերջինս Թբիլիսիի պատմական գլխավոր տաճարն է, որն իր անվանումը ստացել է Սիոն սարից: Գտնվում է Քուռ գետի ափին` քաղաքի պատմական կենտրոնում: Կրելով Սիոնի անվանումը` եկեղեցին տարբերվում է Վրաստանի այլ տաճարներից:
Սիոնի մայր տաճարն այցելելուց հետո խումբն ընթրում է և ուղևորվում Կախետի:
Կախետին հարուստ է եկեղեցիներով, մենաստաններով և ճարտարապետական հուշարձաններով: Հին ու Նոր Շուամթան Կախետիի կարևորագույն երկու ճարտարապետական հուշարձաններն են, որոնք դասվում են 5-րդ դարի կոթողներին: Թելավիի ճանապարհին խումբը կայցելի Ալավերդի մենաստանը (11-րդ դար) և Իկալտո ակադեմիան (6-12-րդ դ.):
Ընթրիք և գիշերակաց Թելավիում:
Օր 3
Շաբաթ - Բոդբե/Սիգնագի/Դավիթ Գարեջի/ Թբիլիսի
Նախաճաշից հետո խումբը կուղևորվի դեպի Բոդբեյում գտնվող մենաստան (4-րդ դար): Այստեղ գտնվում են Վրաստանի լուսավորիչ Սուրբ Նինայի մասունքները, ով մահացել է 347թ.-ին 67 տարեկանում:
Մենաստանից դեպի հյուսիս-արևելք գտնվող կիրճում գտնվում է ս.Նինայի անունով կոչվող աղբյուրը, որից հոսող ջուրը բուժիչ հատկություն ունի: Մոտակայքում կառուցված է բաղնիք և փոքրիկ եկեղեցի` ս.Նինայի ծնողների` ս.Զավուլոնի և Սուսաննայի պատվին:
Բոդբեին հարակից տեղակայված է Սիգնագի քաղաքը (17-րդ դար), որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Կովկասյան լեռներ:
Հաջորդ այցելության վայրը 6-րդ դարում կառուցված վրացական քարանձավային եկեղեցիների համալիրն է: Վերջինս գտնվում է Թբիլիսիից դեպի հարավ-արևելք` 60կմ հեռավորության` վրացական-ադրբեջանական սահմանի վրա:
Դավթի անվանմբ հնագույն մենաստանը հիմնվել է սիրիացի ճգնավոր Դավթի կողմից, ով բնակվում էր Գարեջա քարանձավում տասներեք այլ սիրիացի հայրերի հետ:
Այնուհետև խումբը կվերադառնա Թբիլիսի և կդիմավորի Սուրբ Զատիկը Վրաստանի ուղղափառ եկեղեցու գլխավոր մայր տաճար Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Վերադարձ դեպի հյուրանոց: Ընթրիք: Հանգիստ:
Օր 4
Կիրակի-Մցխետա/Ջվարի/Սվետիցխովելի/Գորի/Բակուրիանի
Ուղևորություն դեպի Մցխետա` Վրաստանի հնագույն մայրաքաղաք: Ջվարի մենաստան-տաճարի այցելություն:
Ջվարին Վրաստանի ճարտարապետական գլուխգործոցներից է, ինչպես նաև Համաշխարհայի ժառանգության առաջին հուշարձանը Վրաստանում: Այն գտնվում է լեռան գագաթին` Քուռ և Արագվի գետերի միաձուլման վայրում: Կառուցվել է 7-րդ դ. -ում` 605-642թթ.:
Սվետիցխովելին Մցխետայում վրացական ուղղափառ եկեղեցու հայրապետական տաճարն է, որը դասվում է Համաշխարհային ժառանգության հուշարձանների թվին:
Այնուհետև ուղևորություն դեպի Գորի: Խումբը կայցելի Ուպլիսցիխե ամրոց-քաղաքը: Վերջինս հնագույն քարանձավային քաղաք է, Վրաստանի առաջին քաղաքներից մեկը: Գորիից 12կմ հեռավորության վրա է գտնվում` Քուռ գետի ձախ ափին:
Խումբը այնուհետև կմեկնի Բակուրիանի, որը լեռնադահուկային կուրորտ է:
Գիշերակաց Բակուրիանիում:
Օր 5
Խերթվիսի-Ացկուրի տաճար/Վարձիա
Օրը սկսվում է Ռաբաթի ամրոցի այցելությամբ: Այնուհետև` Խերթվիսի ամրոց:
Խմբին կհետաքրքրի նաև Վարձիան, որը 12-13-րդ դարերի քարանձավային մենաստանների համալիր է Ջավախետիում:
Մեկնում Բակուրիանի և գիշերակաց:
Օր 6
Թբիլիսի
Մեկնում Թբիլիսի: Ազատ ժամանակ: Երեկոյան հյուրերը կարող են զմայլվել քաղաքի գեղեցկությամբ:
Ընթրիք և գիշերակաց Թբիլիսիում:
Օր 7
Տրանսֆեր դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:
Փաթեթի արժեքը խմբի համար`
10 անձի դեպքում |
332 000 դր./ 800$ |
12-25 |
312 000 դր./ 750$ |
25-ից ավել |
270 000 դր./ 650$ |
Գինը ներառում է`
- 3 գիշեր Թբիլիսիում/ 3* հյուրանոց
- 1 գիշեր Թելավիում/ 3* հյուրանոց
- 2 գիշեր Բակուրիանիում/ 3* հյուրանոց
- նախաճաշ հյուրանոցներում
- Զատիկի ընթրիք
- տրանսպորտ` ըստ ծրագրի
- գիդ-էքսկուրսավար
- մուտքի տոմսեր
Գինը չի ներառում`
- Երևան-Թբիլիսի-Երևան տրանսֆերը
- ընթրիք
- խմիչքներ
- ապահովագրություն