Ճանաչողական և բովանդակալից տուրեր Հայաստանի տարբեր ուղղություններով

Ուղղություն 1 - Երևան–Գորիս-Խնձորեսկ-Երևան
Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ՝ մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին։
Գորիսը հիմնադրվել է 1870 թ.-ին՝ որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից։ Ունի 24 գյուղ։
Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան –Ստեփանակերտ ճանապարհի վրա։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը, որն իրենից ներկայացնում է քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
Խորը ձորի լանջերին, ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում մի հսկայական ժայռափոր բնակավայր: Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին:
Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը: Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին:
Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:
Ուղղություն 2 - Երևան-Ուխտասար-Զորաց քարեր-ՏաԹև-Երևան
Ուխտասարում երկնքին ու Աստծուն մոտ այս լեռներում մարդը բնակություն է հաստատել դեռևս հնադարյան ժամանակներից: Այդ են վկայում Ուխտասարում ծովի մակերևույթից մոտ 3000-3300մ բարձրության վրա պահպանված ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ. ա. 5-2-րդ հազարամյակներին: Ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը` վերարտադրված են ժամանակի կենդանական աշխարհի ներկայացուցիչների` բեզոարյան ուղղաեղջուր և գալարուն եղջուրներով այծի, մուֆլոնի, արջի, հովազի և այլ կենդանիների պատկերներ: Շատ են նետ ու աղեղով, տեգով, նիզակով, վահանով, լայնալիճ վահանով զինված որսորդների պատկերները: Ժայռապատկերներից մի քանիսը, հետաքրքրվողներին հասանելի դարձնելու նպատակով, բերվել են քաղաք և ցուցադրվում են բաց երկնքի տակ` քարադարանում:
Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ:
Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ։Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.։ Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տաթևի վանքի դիմաց, դեպի հարավ, ձորի մյուս կողմում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Ս.Աստվածածին եկեղեցին (կառուցել է վանահայր Հակոբ եպիսկոպոսը, Xդ. կեսերին)։ Արևելյան պատի մոտ կանգուն է XIIIդ. խաչքար, Հովհաննես քահանայի արձանագրությամբ:
Ուղղություն 3 - Երևան-Ջերմուկի սրբ. Գայանե եկեղեցի-Կեչուտի ջրամբար-Տաք ջրեր-Երևան
Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Կառուցվել է 2007 թ.՝ բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը.«Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան» : Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Ս. Աստվածածնի և Ս. Գայանե կույսի նկարները: Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. «Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը» :
Կեչուտ գյուղը զբաղեցնում է 3414 հա մակերես, իսկ բնակչության առկա թիվը` 967: Գտնվում է Ջերմուկի վարչական համայնքի մեջ: Վայքից գտնվում է մոտ 30 կմ հյուսիս- արևելք, ընկած է Եղեգաձոր-Ջերմուկ միջպետական ճանապարհի վրա: Գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսում, ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա: Գյուղից քիչ հեռու ընկած Կեչուտի ջրամբարը, որից սկիզբ է առնում Արփա-Սևան ջրատար թունելը,որի կառուցումը սկսվել է 1963 թ-ին: 2004 թ-ին շահագործման է ենթարկվել Որոտան- Արփա ջրատարը, որը Որոտանի ջրերի մի մասը տեղափոխում է Կեչուտի ջրամբար և այնտեղից տեղափոխվում դեպի Սևանա լիճ` լճի մակարդակը բարձրացնելու համար:
Ուղղություն 4 - Երևան-Բյուրական-Ամբերդ-Քարի լիճ-Երևան
Բյուրականը գյուղ է Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում։ Բյուրականը նաև ճանաչված է եղել որպես Պիրտական, Փիրական։ Բյուրականում է գտնվում Ս. Հովհաննես եկեղեցին, իսկ մոտակայքում է 7-րդ դարում կերտված Արտավազիկ եկեղեցին։ Բյուրականում է գտնվում նաւև աստղադիտարանը:
Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։ Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ-ին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը` կառուցման վերաբերյալ (ներսում, հյուսիսային պատի վրա)։ Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.:
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզի՝ Արագած լեռան վրա: Այն առաջացել է սառցե գոյակցություններից և երկարատև շրջապատված է լինում ձյունով: Լճի բացարձակ բարձրությունը` 3207մ, հայելու մակերեսը` 0,12ք.կմ, խորությունը` 9մ:
Ուղղություն 5 - Երևան-Քոբայր-Ախթալա-Երևան
Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, վանք Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում։ Կառուցվել է 1171թ Բագրատունի հարստության Կյուրիկյան ճյուղի իշխաննների կողմից։ Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը։ Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը։ Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը։ Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին՝ հրեշտակապետները, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ ս. Գրիգոր Աստվածաբանը, ս. Բարսեղ Մեծը, ս. Հովհաննես Ոսկեբերանը և ս. Կյուրեղ Ալեքսանդրացին։ Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է։ Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում՝ «Հաղորդությունը», ներքևում՝ սրբերը։ Արմ. և հս. պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները՝ ս. Գևորգի առջև կանգնած։
Ախթալան քաղաք է Լոռու մարզում, Լալվարի ստորոտում, Դեբեդի ձախ ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 62 կմ հս-արլ., բարձրությունը ծովի մակերևույթից՝ 740 մ։ Բնակչությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։ Միջնադարում քաղաքը հայտնի է եղել Պղնձահանք անունով։ Միջնադարում (X-րդ դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը: Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դ.), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։
Ուղղություն 6 - Երևան-Թորմակ, Դենդրոպարկ և Լոռե բերդ-Երևան
Թորմակ կամ Ցոլմակ եկեղեցին /4-րդ դար/ գտնվում է Հայաստանի Լոռվա մարզում:
Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Անշուշտ դա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից է:Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ:
Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք` Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 20 թթ.։ 1065-ին` Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049 - 89) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը։ Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով։ Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր։ Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ։
Ուղղություն 7 - Երևան-Օձուն-Սանահին-Հաղպատ-Քոբայր-Երևան
Օձունի եկեղեցին համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն եւ եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է ներկայիս եկեղեցու խորանի տակ:
Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել եկեղեցու հարավային դռան վերեւում: Եկեղեցու տեղում, դեռ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից եւ միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին: Հետագայում Քրիստոսի բարուրաշորի առկայության մասին թերեւս կասկածել են ինչ-որ պահի եւ տեղահանել են խորանի քարերից մեկը, եւ հավանաբար համոզվելով ավանդույթի իսկության մեջ` անցքը վերանորոգել են երեք խոշոր քարերով: Այս եկեղեցում պահպանվել են 4-րդ դարի 20-ից ավելի քանդակները, որոնք համաշխարհային արժեք ունեն:
Սանահինը գտնվում է Ալավերդուց ոչ հեռու, սարահարթի վրա։ Այն հայտնի հոգևոր և մշակութային կենտրոն է։ Սանահին վանքը հիմնադրել են բյուզանդական Ռոմանոս Ա կայսեր կողմից հալածված մի խումբ հայ հոգևորականներ 10-րդ դարի առաջին կեսին։ Վանքը գտնվում է գյուղի կենտրոնում և կառուցվել է այն տեղում, ուր ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել։ Սանահինը հիմնադրվել է ավելի շուտ, քան Հաղբատը, որի մասին են վկայում պատմիչների վկայությունները (Սա նրանից հին է)։ 979թ. Սմբատ Բ Բագրատունու հրովարտակով ճանաչվել է Լոռվա թագավորության հոգևոր կենտրոնը՝ հաստատելով եպիսկոպոսություն։ Բաղկացած է 10-13-րդ դդ աշխարհիկ և հոգևոր շինություններից, որոնք ընդգրկված են պարսպի մեջ։ Վանքի շինությունների մի մասը ոչնչացվել են սելջուկների, պարսիկների արշավանքների հետևանքով։ Մեծ վնաս է պատճառել 1139թ երկրաշարժը։
Ամենահինը ս.Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Աբաս Ա Բագրատունու կողմից 10-րդ դարի 30-40-ական թթ. տեղական մոխրագույն բազալտից։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև շինություն է, որի չորս անկյուններում ավանդատներ են։ Ունեցել է որմնանկարներ։ Ներկայիս գմբեթը հավանաբար վերանորոգվել է 1652թ.։ Եկեղեցու արևմուտքում ուղղանկյուն նախագավիթն է՝ կառուցված 1211է. Վաչե Վաչուտյանի կողմից։
Հաղպատ անունը նշանակում է ամուր պատ, այն կապվում է նաև հաղբ-որոգայթ, ծուղակ բառի հետ։ Համարվում է Հայաստանի նշանավոր հուշարձաններից։ Տուժել է օտար ասպատակություններից, երկրաշարժից։
Վանքը գտնվում է գյուղի հարավ-արևելյան մասում։ Ամբողջությամբ կառուցվել է տեղական մոխրագույն բազալտից։ Պարսպապաը է, բաղկացացած է աշխարհիկ և հոգևոր շինություններից։ Ամենահին շինությունն է ս.Նշան եկեղեցին՝ հիմնադրված Աշոտ Գ թագավորի կնոջ՝ Խոսրովանույշի կողմից 991թ։ Ճարտարապետն է Տրդատը։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով եկեղեցի է, չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ։ Ունի արևմտյան և հյուսիսային շքամուտքեր, 13-րդ դարի որմնանկարներ։ Եկեղեցուն կից է գավիթը՝ կառուցված Հովհաննես Խաչենցու կողմից 13-րդ դարի սկզբին։ Նախնական գավիթը, որտեղ պահպանվել են Կյուրիկյանների տապանաքարերը, կառուցվել է 1185թ Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամի կողմից։ Այն խաչաձևվող զույգ կամարների վրա հենված շինություն է։
Գրատունը քառակուսի դահլիճ է, ունի բրգաձև ութանիստ գմբեթ։ Կառուցվել է 1258-1262թթ.։ Գրատան սրահը բաղկացած է իրար շարունակող 3 մասից։ Փոքր գավիթը ուղղանկյուն սրահ է, այստեղ է գտնվում Ամենափրկիչ խաչքարը։ Այն կանգնեցվել է Հովհաննես առաջնորդի կողմից 1273թ.։ Գավիթին հյուսիսային կողմից կից է Համազասպի ժամատունը՝ կառուցված առաջնորդ Համազասպի կողմից 1257թ.։ Այն քառակուսի դահլիճ է, ծածկը հենվում է չորս սյուների վրա։
Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, վանք Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում։ Կառուցվել է 1171թ Բագրատունի հարստության Կյուրիկյան ճյուղի իշխաննների կողմից։ Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը։ Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը։ Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը։ Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին՝ հրեշտակապետները, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ ս. Գրիգոր Աստվածաբանը, ս. Բարսեղ Մեծը, ս. Հովհաննես Ոսկեբերանը և ս. Կյուրեղ Ալեքսանդրացին։ Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է։ Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում՝ «Հաղորդությունը», ներքևում՝ սրբերը։ Արմ. և հս. պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները՝ ս. Գևորգի առջև կանգնած։
Ուղղություն 8 - Երևան-Ամբերդ-Արագած-Քարի լիճ-Տեղերի վանք-Երևան
Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։ Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ-ին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը` կառուցման վերաբերյալ (ներսում, հյուսիսային պատի վրա)։ Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.:
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Ստորոտի եզրագծի երկարությունը 200կմ է: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին: Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր): Արագածը մասնատվել է ճառագայթաձև տարածվող մի շարք խոշոր հովիտներով՝ Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ: Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզի՝ Արագած լեռան վրա: Այն առաջացել է սառցե գոյակցություններից և երկարատև շրջապատված է լինում ձյունով: Լճի բացարձակ բարձրությունը` 3207մ, հայելու մակերեսը` 0,12ք.կմ, խորությունը` 9մ:
Արագած լեռան լանջին, ծովի մակարդակից 3000 մ բարձրության, Երևանից 50 կմ հեռավորության վրագտնվում է Հայաստանի տարորինակ առեղծվածային հուշարձաններից մեկը՝ Տեղերի վանքը, 1220-1232 թթ.: Չնայած, որ վանք անվանել, ինչպես այն օգտագործվում է այլ համալիրների նկատմամբ, ինչ որ տեղ Տեղերինկատմամբ կիրառելի չէ: Այս հուշարձանը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավիթից: Բայց այստեղ ի հայտ է գալիս մի այլ դետալ, որ խառնում է ընդհանրապես եկեղեցական ճարտարապետությանմասին համաշխարհային մտքի բոլոր մոտեցումները: Տեղերում հենց վանքի գավիթի վրա կառուցված են երկուեկեղեցիներ, որոնք ոչ մի տեղից մուտք չունեն, չնայած կառուցված են եկեղեցաշինության բոլոր կանոններով:
Այս առեղծվածային կառույցում է գտնվում հզոր իշխան Վաչե Վաչությանի և նրա կնոջ Մամախաթունիգերեզմանները, իսկ նորից մի առեղծված ևս, Սուրբ Աստվածածնի հյուսիսային ավանդատանը թաղված է կառույցի ճարտարապետ Ախպերիկը:
Այս ճարտարապետը, որպես պատմական անհատ քիչ է ուսումնասիրված մեր պատմության մեջ, բայց նրա կառուցած Տեղեր, Սաղմոսավանք, Օհանավանք համալիրները բացարձակապես իրարից տարբեր ևհայկական ճարտարապետության մեջ իրենց եզակի դերով, այս մարդու նկատմամբ խոր ակնածանք է ծնում ևնրան դասում հայկական մտքի գերհանճարների շարքը:
Տեղեր շրջապատված է հզոր պարիսպներով, որոնք նորացվել են 1468 թ.: Վանքի շրջակայքը ապշեցնումէ իր խստաշունչ լեռնային գեղեցկությամբ, մի զարմանալի համադրություն եվս, հենց այստեղ, Տեղերի վանքի կողքին է գտնվում Բյուրականի հռչակավոր աստղադիտարանը և տիեզերական ճառագայթներիուսումնասիրման համար կառուցված, աշխարհում իր մեծությամբ երկրորդ հայելին 50 մ տրամագծով:
Ուղղություն 9 - Երևան-Գյումրի-Մարմարաշեն-Հառիճավանք-Երևան
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։
Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029թթ.-ին։
Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։
Երրորդ եկեղեցին (XIդ.) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։
Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր է: Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարյե և Իվենե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։
Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում սովորել է Ավ. Իսահակյանը:
Ուղղություն 10 - Երևան-Ջուխտակ վանք-Աղավնավանք-Մաթոսավանք-Երևան
Ջուխտակ վանք, հայկական վանք է Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։: Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը' «Ջուխտ»' նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։
Աղավնավանքը գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հարավ-արևելյան մասում, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում։
Մաթոսավանքը գտնվում է Ջուխտակ վանքի դիմաց, Դիլիջանից 3.5 կմ դեպի արեւմուտք Բլդան գետի աջ ափին: Վանական համալիրը բաղկացած է 3 ոչ մեծ շենքերից: Եկեղեցուց հարավ-արեւելք կա միջնադարյան գերեզմանոց: Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1205թ:
Ուղղություն 11 - Երևան-Լաստիվերի քարանձավ, ջրվեժ-Երևան
Երկհարկ քարանձավը գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3կմ հեռավորության վրա:
Տեղանքը կարծես թաքնվում է սաղարթախիտ անտառի խավարի մեջ: Բուռն գետը, բարձր ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Եվ այդ բնության մեջ իր ուրույն տեղն ունեն խոնավ կլիման ու ձորի լանջերից կախված սպիտակ ամպիկները:
Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը:
Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով:
Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով:
Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:
Ուղղություն 12 - Երևան-Մակարավանք-Ծռվիզի վանք-Դենդրոպարկ-Երևան
Մակարավանքը միջնադարյան վանքային համալիր է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին: Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թ.) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։
Դենդրոպարկը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանում: