Անցկացրեք Ամանորը Թբիլիսիում !!!

ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ
28.12.2014 – 04.01.2015
8 օր/ 7 գիշեր
Օր 1 (28.12.14). Ժամանում Թբիլիսիի օդանավակայան: Հանդիպում հյուրընկալող կողմի հետ: Տրանսֆեր դեպի հյուրանոց: Գիշերակաց:
Օր 2 (29.12.14). Նախաճաշ: Մեկնում Վրաստանի հնագույն մայրաքաղաք, քաղաք-թանգարան Մցխետա, որը դասվում է Յունեսկոյի համաշխարհային մշակույթի ժառանգության թվին: Տուրից հետո տրանսֆեր դեպի Թբիլիսի: Թբիլիսիում տուրը սկսվում է Մայր Տաճարի այցելությունից և շարունակվում այլ տեսարժան վայրերով: Գիշերակաց:
Օր 3 (30.12.14). Նախաճաշ: Ազատ օր: Ցանկության դեպքում առաջարկում ենք լրացուցիչ էքսկուրսիաներ, ինչպես օրինակ տուր դեպի Ախալցխա. 4 հոգուց բաղկացած խմբի դեպքում 1 անձի արժեքը սկսվում է 18000դր.-ից:
Օր 4 (31.12.14). Նախաճաշ: Ամանորյա նախապատրաստություններ: Նոր Տարին մեծ հանդիսավորությամբ և ամանորյա շոու-ծրագրի ներքո դիմավորելու եք «Մրավալժամիեր» ռեստորանում, ուր վրացական պարի ներկայացուցիչները անմոռաց կդարձնեն Ձեր երեկոն:
Օր 5 (01.01.15). Նախաճաշ: Ազատ օր: Ըստ վրացական ավանդության` այն մարդը, ով Ամանորին առաջինն է հարևանի դռան շեմն անցնում և բարեմաղթանքներ ցանկանում, բերում է հաջողություն և երջանկություն:
Օր 6 (02.01.15). Նախաճաշ: Տուր դեպի գինեգործության հայրենիք` Կախետիա: Գինու համտես: Այցելություն դեպի հայտնի վրացական մենաստաններ և տաճարներ, այնուհետև դեպի սիրո քաղաք` Սիգնագի: Տուրից հետո տրանսֆեր դեպի Թբիլիսի: Գիշերակաց:
Օր 7 (03.01.15). Նախաճաշ: Ազատ օր` հուշանվերներ գնելու համար: Գիշերակաց Թբիլիսիում:
Օր 8 (04.01.15.). Նախաճաշ: Տրանսֆեր դեպի Թբիլիսիի օդանավակայան:
Տուր-փաթեթի արժեքը հաշվարկված է մեկ անձի համար երկտեղանոց և երեքտեղանոց սենյակում
Սենյակի տեսակ |
Հյուրանոցի տեսակ |
||
|
3* DARCHI PALACE |
3* KMM, 4* VEDZISI |
4* VERA PALACE |
մեկտեղանոց |
262,000 |
332,000 |
396,000 |
երկտեղանոց |
197,000 |
232,000 |
277,000 |
երեքտեղանոց |
177,000 |
212,000 |
266,000 |
6 տարեկան երեխաների դեպքում գիշերակացը հյուրանոցում առանց հավելյալ մահճակալի անվճար է և տուրի արժեք 50% է գանձվում:
6-11տ.` տուրի 50% է գանձվում,
11տ.-ից բարձրի դեպքում` տուրի ամբողջ արժեքը
Հավելյալ մահճակալի գինը հաշվարկված է երեքտեղանոց սենյակներում:
Տուրի գինը ներառում է`
- տրանսպորտ/ տրանսֆեր Թբիլիսիի օդանավայանից հետադարձով և ամբողջ տուրի ընթացքում/,
- 7 գիշեր Թբիլիսիում` նախապես ընտրված հյուրանոցում,
- նախաճաշ,
- պրոֆեսիոնալ գիդ-էքսկուրսավարի ծառայություն,
- էքսկուրսիաներ Թբիլիսիում,
-մուտքի տոմսեր թանգարաններում,
- Մցխետա,
- Սիգնագի, Բոդբե,
- գինու համտես Սիգնագիում,
- Ամանորյա ընթրիք «Մրավալժամիերի» ռեստորանում
Գնի մեջ ներառված չէ`
-Երևան-Թբիլիսի-Երևան ճանապարհածախսը,
- ճաշ, ընթրիք
Ցանկության դեպքում կազմակերպում ենք տրանսֆեր դեպի Թբիլիսի:
Մինչև 4 հոգի` 64,000 հետադարձով, մինչև 7 հոգի` 95,000դր: