Արմավիր
Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային: Արմավիրի մարզկենտրոնը համարվում է Արմավիր քաղաքը: Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երևանի ձախ ափին, Արարատյան դաշտում:
Արմավիրի մարզի տեսարժան վայրերն են՝
Ս. Գայանե եկեղեցի
Ս. Գայանե եկեղեցին մբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է Էջմիածին քաղաքում,որը Հայ Առաոելական եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է հանդիսանում: Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է։ Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-VII դարերում և ներկայացված է նույն ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք հուշարձաններով (Տեկորի, Բագավանի, Մրենի և Օձունի տաճարներ)։
Զվարթնոցի տաճար
Կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով։ «Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է:Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է:
Մայր աթոռ սուրբ Էջմիածին
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է ՀՀ Էջմիածին քաղաքում։Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թվականին։
Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը` Վեհարանը:
Հռիփսիմեի տաճար
Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: 1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։
Շողակաթ եկեղեցի
Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Կառուցված 1694 թ Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ առաջինի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Ս.Աստվածածին եկեղեցի Վաղարշապատում
Վաղարշապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1767թվականին կառուցել է Սիմեոն Ա կաթողիկոսը: Հետագայում` 1986թ.-ին, Վազգեն Ա կաթողիկոսը եկեղեցուն կից կառուցել է եռահարկ զանգակատունը: 1996թ.-ից Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Արմավիրի թեմի առաջնորդանիստ, իսկ 2000 թվականից Սուրբ Աստվածածին եկեղեցին գրանցված է UNESCO- ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում՝ որպես բացառիկ համընդգրկուն արժեք: