Լոռի
Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձարն է: Լոռին մեծությամբ երրորդ մարզն է: Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան-Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում: Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը` «Մանես» պղնձաձուլական գործարանը: Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է` Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Քաղաքներն են՝
Ալավերդի- Ալավերդին հնուց հայտնի է որպես Ալվերդ, որը բառացի նշանակում է կարմիր քար։Ալավերդին հարուստ է պատմական հուշարձաններով, շատ հայտնի են Սանահինի վանքը և կամուրջը։ Քաղաք է 1938 թվականից, մինչև 1939-ը հայտնի է եղել նաև Մանես անունով, 1963 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք։
Ախթալա- Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 62 կմՄիջնադարում (X-րդ դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը: Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դ.), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը:
Շամլուղ
Սպիտակ
Ստեփանավան-տեղակայված է Ձորագետ գետի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից - 144 կմ է,Վանաձորից՝ 30 կմ։ Քաղաքն անվանվել է Ստեփան Շահումյանի անվամբ:
Վանաձոր
Տաշիր- Քաղաքը տեղադրված է Ստեփանավան-Թբիլիսի ավտոմայրուղու վրա` հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1844 թ Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ։ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով Վորոնցովկա։ 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ 1961 թ դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։ Տաշիր է վերանվանվել 1991 թ Տաշիր գավառի անունով։
Լոռվա մարզի տեսարժան վայրերն են՝
Ախթալա
Միջնադարում քաղաքը հայտնի է եղել Պղնձահանք անունով։ Միջնադարում (X-րդ դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դ.), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։
- Սուրբ Աստվածածին վանք- Սբ. Աստվածածին վանքը եղել է Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր:
- Վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) Գլխավեր եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում:
Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանք
Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն /1221 թ/ կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը (1259 թ), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս. Հարություն մատուռը (1204թ)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև «Ճերմակ վանք»
Խուճապի վանք
Խուճապի վանքը (XIII դ) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի:
Հաղպատի վանք
Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIIIդ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։
Համալիրի գլխավոր և հնագույն Սուրբ Նշան եկեղեցին 976-991թթ-ին կառուցել է Խոսրովանույշ թագուհին՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) արևշատության համար։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով։ Երկայնական պատերին կից երկուական հզոր որմնամույթերից բարձրացող կամարներին հենվում է եկեղեցին պսակող հսկայածավալ գմբեթը։Գլխավոր տաճարից հյուսիս վանահայր Համազասպը 1257թ.-ին կառուցել է ընդարձակ մի գավիթ, այսպես կոչված, «Համազասպի շենքը», որը արևելքից կցված է ոչ մեծ, թաղածածկ եկեղեցու։
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:
Հնեվանք
Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին (VII դ.): Գլխավոր եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։
Սանահինի վանք
Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ։1996 թվականին ՄՍԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ` Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։
Օձունի վանք
Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին (Խաչգոնդ եկեղեցի) գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում։Ըստ ավանդության հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թոմվա Առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գր. Լուսավորչի և Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։
Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 6-րդ դարի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։
Լոռի բերդ
Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք` Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 20 թթ.։ 1065-ին` Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049 - 89) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։
Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ: