Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին։
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը ունի երկու օդանավակայան։ 1981թ.-ից Երևանում գործում է Մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Մայրաքաղաք է համարվում 1918 թ-ից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:
Երևանում զբոսաշրջության զարգացման նպատակով իրականցվել և իրականացվում են տարբեր միջոցառոմներ: Դրանց թվին են պատկանում՝
- 2011թ. ապրիլին Երևանում անցկացվեց առաջին հայ-ռուսական համաժողովը <Միջտարածքային համագործակցության նոր ձեռքբերումները հայ-ռուսական հարաբերություններում> Խորագրով, որի շրջանակնորում կազմակերպվեց զբոսաշրջության կլոր սեղան:
- 2010-2011 թթ. կառուցվել են տասնյակից ավելի հյուրանոցներ, սննդի և ժամանցի օբյեկտներ: Բնության հատուկ պահպանվող տարածքները, պատմամշակութային հուշարձանները, ազգային ավանդական միջոցառումները, խոհանոցն ավելի ակտիվ է ներգրավվում զբոսաշրջային փաթեթներում:
- Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Երևանում կազմակերպվել է <Հայաստանը խոսող քարերի երկիր> 11-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:
- Երևան քաղաքի համար նորամուծական էր <Yerevan City Tour> երթուղու մշակումը:
- Թողարկվել են Երևանի պաշտոնական 2 ուղեգիրք: <Համով - հոտով քաղաք> կարգախոսով լուսանկարային ուղեգրքում ներկայացված են Երևանի երիտասարդական կենտրոնները, ռեստորանները, սրճարանները, ակումբները, տեսարժան վայրերը և այլն: