Արագածոտն
Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է, որը կազմավորվել է 1995թ. Ապրիլի 12-ին։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառիանունից: Տարածքը` 2753 կմ2, բնակչությունը` 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`Արագածի միջև։
Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի,Ապարանի սարավանդները: Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։ Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ` Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։
Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել ղեկավարել է գիտնական Վիկտոր Համբարձումյանը։
Արագածոտնի մարզի քաղաքներն են՝ Աշտարակը, Ապարանը և Թալինը:
Աշտարակը գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա: «Աշտարակ» բառը իրանական ծագման բառ է, որ հայերենում կրում է «ուղիղ բարձրացող կառույց», «բերդապարսպի բուրգ», «սլացիկ բարձրաբերձ շինություն» իմաստները:
Աշտարակում կան 4 եկեղեցիներ՝
1. Սուրբ Մարիանե եկեղեցի, որը կառուցվել է 1281թվականին դարչնագույն տուֆից:
2. Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է 7-րդ դարում
3. Ծիրանավոր եկեղեցի, որը կառուցվել է 5-6-րդ դարերում:
4. Սպիտակավոր եկեղեցի, որը կառուցվել է 5-6-րդ դարերում:
Ապարանը «Աշտարակ» հասարակ գոյականը իրանական ծագման բառ է, որ հայերենում կրում է «ուղիղ բարձրացող կառույց», «բերդապարսպի բուրգ», «սլացիկ բարձրաբերձ շինություն» իմաստները։ Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արեւելյան փեշերին:
Թալինը քաղաքը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հարավային փեշերին՝ Արտենի լեռան մոտ։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել1978 թ-ին։Թալինի մասին կան տարբեր ավանդություններ։ Օրինակ մի Թալին անունով աղջկա մասին։ Ասում են եղել է մի Թալին անունով աղջիկ, որը եղել է արքայադուստր։ Նա սիրել Է մի գյուղացի տղայի։ Նրա հայրը ուզում էր, որ իր արքայադուստր աղջիկը ամուսնանա մի արքայազնի հետ։ Հայրը աղջկան ամուսնացնում է արքայազնի հետ։ Աղջիկը չի ներում հոր արարքը և իրեն ժայռից գցում է ցած։
Պահպանվել է VII-րդ դարի եկեղեցի։ Գործում է Կաթողիկե եկեղեցին։
Թալինում կա պատերազմներում զոհված մարտիկների հուշարձան։
Մարզի տեսարժան վայրերն են՝
Աղցք
Աղցք (Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ Արագածոտնի մարզում)։ Այն հայտնի է IVդ. կեսերին կառուցված Արշակունիների դամբարանով։ Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ II արքան, գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75մ, լայնությունը՝ 2,65մ, բարձրությունը՝ 2,60մ)։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը ծածկված են քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։
Ամբերդ
Միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ-ին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը` կառուցման վերաբերյալ (ներսում, հյուսիսային պատի վրա)։
Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XIդդ.), որը թաղածածկ քարե շենք է` փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Ջուրը բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխը, անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ամբերդի ջուրը 4-5կմ հեռավորությունից բերվել է կավե խողովակներով։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ:Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.:
Աստվածընկալ տաճար
Վանական համալիր պատմական Նիգ գավառի կենտրոնական հատվածում, ներկայիս Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում, կառուցապատվել է 4-13-րդ դարերում։ Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում` ձորակներով կտրտված, մինչև Քասաղգետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում` ձորը, որտեղով հոսելու հոսում է Քասաղ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա` միջնադարյան բերդը։
Արուճ
Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում,Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ [1] Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում, բացվել է 1948-1951թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք
Արտավազիկ եկեղեցի
Արտավազիկ եկեղեցին 8-րդ դարի հայկական եկեղեցի է Բյուրական գյուղի մոտ` Արագածոտնի մարզում: Մոտակայքում գտնվում է 13-րդ դարի հսկա խաչքարը։ Արևմտյան խաչաթևի տանիքին XIIIդ. ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։
Թալինի կաթողիկե եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցի (Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Թալին բնակավայրի հյուսիս-արևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրոդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին: Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են` 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ:
Կարբիի սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի, կանգուն հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ Բազիլիկայի կառուցումն ավարտվել է 1691-1693 թթ., իսկ զանգակատունը կառուցվել է 1338 թ-ին։Սուրբ Աստվածածնի եկեղեցին եռանավ բազիլիկա է։ Զանգակատունը գտնվում է եկեղեցու արևելյան հատվածի դիմաց։Կարբիում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին։
Կարմրավոր
Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.)։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ։ Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։ Եկեղեցու դուռն փայտից է զարդարված փորագրություններով ու երգող հրեշտակներով և պատրաստվել է ազգային վարպետ Սարգիս Պողոսյանի կողմից 1983թ Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում հայ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը։
Կոշ գյուղ՝ սուրբ Ստեփանոս եկեղեցի
Կոշը նաև ճանաչված է եղել որպես Գոշ, Կավաշ, Կվաշ,Կվաշավան, Կուաշ: Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Ս. Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից:
Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցի
Ս. Գևորգը 14-րդ դարի վանք է, որը գտնվում է Մուղնում։ Վանքը ժամանակին թե քրիստոնյաների և թե մուսուլմանների համար ուխտագնացության վայր է հանդիսացել։ Եկեղեցին վերակառուցվել է 1661-69 թվականներին վարդապետ Հովհաննեսի պատվերով։ 1999-2000 եկեղեցին գլխավոր վերականգնման է ենթարկվել
Սաղմոսավանք
Այն կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե ԱՎաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։ Վանքի տարածքում, նրան կից գերեզմանոցում, ինչպես նաև, շինությունների ներսում, պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, դրանց մի մասը` հարուստ զարդաքանդակված խաչքարերի տեսքով:
Օշական գյուղ
Ըստ ավանդության` Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին» Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր: Օշականի կենտրոնում կանգուն է Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). Օշականում և նրա շուրջը գտնվում են Թադևոս Առաքյալ, Ս.Գրիգոր, Ս.Սարգիս, վիմափոր Ս.Աստվածածին, Թուխ Մանուկ մատուռները (XIIIդ.)։ շականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։