Ընկերության մասին
Վանաթոուր զբոսաշրջային կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թ-ին և պաշտոնապես իր դռներն է բացել զբոսաշրջիկների առջև Զբոսաշրջության միջազգային օրը՝ սեպտեմբերի 27-ին: Կազմակերպության անվանումը կապված է հայ հին դիցաբանության մեջ հյուրընկալության աստվածության հետ, ով հանդիսացել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը:
Լինելով նորաբաց՝ այնուամենայնիվ մենք առաջարկում ենք լայնամասշտաբ ծառայություններ, որոնք ընդգրկում են ներգնա և արտագնա հանգստի կազմակերպման բոլոր հետաքրքրությունները, այն է՝
* ավիատոմսերի վաճառք,
* հյուրանոցների ամրագրում Հայաստանում և արտերկրում,
* բովանդակալից և տարբեր ուղղվածություն ունեցող փաթեթների ձևավորում,
* հարմարավետ տրանսպորտի տրամադրում,
* մասնագիտացված և բանիմաց գիդերի տրամադրում,
* ապահովագրություն,
* սեմինարների և կոնֆերանսների կազմակերպում:
Մեր հիմնական նպատակը հանդիսանում է զբոսաշրջիկի տեսանկյունից նվազագույն ծախսերի միջոցով առավելագույն տպավորությունների ստացումը, հետևաբար մեր քաղաքականությունն ուղղված կլինի մատչելի գներով որակյալ ծառայությունների մատուցմանը:
ՀՀ-ում ներգնա զբոսաշրջության աճ է միտվում՝ կապված հայկական շուկայի նկատմամբ զբոսաշրջիկի հետաքրքրության մեծացման հետ: Այդ փաստը հաշվի առնելով՝ մենք շեշտը դնում ենք Հայաստանի ճիշտ և գրագետ մատուցման վրա: Սակայն, կարծում ենք, որ ներգնա զբոսաշրջությունից բացի կարևոր է նաև ներքին զբոսաշրջություն: Հետևաբար կփորձենք մեծացնել հենց տեղացիների հետաքրքրությունը մեր մշակույթի նկատմամբ:
Մեր գործունեության այս կարճ ժամանակահատվածում համագործակցում ենք զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, այն է՝ մոտ 70 հյուրանոցների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում, 4 տրանսպորտային կազմակերպությունների հետ, ապահովագրական ընկերությունների հետ և այլն:
Վանաթոուր զբոսաշրջային կազմակերպությունը զբաղվում է նաև արտագնա զբոսաշրջությամբ՝ առաջարկելով փաթեթներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ Վրաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Բալի, Շրի Լանկա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և այլն:
Մենք համագործակցում ենք մի շարք խոշոր ավիաընկերությունների հետ: Նաև կապեր ենք հաստատել ինչպես հայկական կազմակերպությունների, այնպես էլ արտասահմանյան մի շարք խոշոր և հմուտ տուրօպերատորների հետ:
Մենք աշխատում ենք Ձեր ապահով հանգիստը կազմակերպելու համար: Մեր հաճախորդների գոհունակությունը մեր աշխատանքի բարձր գնահատականն է: