ՀՀ տոներ և Հիշատակի օրեր
Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը - Ամանոր և Ծննդյան տոներ. Դեկտեմբերի 31-ին, Հունվարի 1-ինև 2-ին՝ Ամանոր, Հունվարի 3-ին, 4-ինև 5-ին՝ նախածննդյան տոներ, Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
Հունվարի 7 - Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Փետրվարի 21 - Մայրենիլեզվիօր
Փետրվարի 28 - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
Մարտի 8 - Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
Ապրիլի 1 - Երգիծանքի և հումորի օր
Ապրիլի 7 - Մայրության, գեղեցկության և սիրո տոն
Ապրիլի 24 - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 1 - Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 8 - Երկրապահի օր
Մայիսի 9 - Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 28 - Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
Հունիսի 1 - Երեխաների իրավունքների պաշտպանության օր
Հունիսի 14 - Բռնադատվածների հիշատակի օր
Հուլիսի 5 - Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 1 - Գիտելիքի, գրի և դպրության օր
Սեպտեմբերի 21 - Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 27 - Զբոսաշրջության միջազգային օր
Հոկտեմբերի առաջին կիրակի օրը - Ուսուցչի օր
Հոկտեմբեր /2013թ. նշվելու է հոկտեմբերի 11-12-ին/- Երևան քաղաքի հիմնադրման տարեդարձ
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը - Թարգմանչաց տոն
Նոյեմբերի 22 - հայկական դրամի ծնունդ
Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը - Սուրբ Վարդանանց տոն՝բարի գործի և ազգային տուրքի օր
Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը - Սուրբ Էջմիածնի տոն