Կլիմա

Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապված է բարձրությունից։ Լեռնային հատվածներում Միջերկրական և Սև ծովերից եկած ցիկլոններն են, որոնք ապահովում են սեզոնային մեծ փոփոխություններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0°C, իսկ ամառային միջինը հասնում է 25°C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի հովտում կազմում են 200-250 մմ, իսկ Դեբեդի հովտում 300 մմ։ Բարձրադիր, լեռնային վայրերում` 800-1000 մմ, իսկ նախալեռնային և հովտային վայրերում 200-550 մմ։
ՀՀ-ի ամենախոնավ մարզերը` Լոռիի և Տավուշի մարզերն են` պայմանավորված տեղումնաբեր զանգվածների ներթափանցմամբ: Արագածոտնի՝ Ապարանի շրջաններում, Վայոց Ձորի՝ Ջերմուկի շրջաններում, Շիրակի մարզի, գրեթե ողջ տարածքում, Գեղարքունիքի, գրեթե ողջ տարածքում, Սյունիքի՝ Սիսանի շրջաններում, Կոտայքի՝ Հյուսիսային, հյուսիս-արևելյան վայրերում ձմեռը տևում է 6-7 ամիս (Հոկտեմբերի վերջից մինչև ապրիլի վերջ)։Մյուս վայրերում՝ ավելի ցածր և հովտային վայրերում հակառակ պատկերն է դրանք են՝ Արարատյան դաշտավայրը, Սյունիքի՝ Մեղրիի շրջանները, Տավուշի՝ Նոյեմբերյանի և Բերդի շրջանները, Լոռիի՝ Ալավերդիի շրջանները, Վայոց Ձորի՝ Վայքի շրջանները և Արագածոտնի հարավային շրջանները։ Այս տարածքներում ձմեռև տևում է 2 ամենաշատը 2,5 ամիս (Դեկտեմբերի կեսերից Փետրվարի առաջին տանսօրյակ կամ կեսեր)։
Հանրապետությունում ամենատեղումնառատ ամիսը համարվում է Մայիս ամիսը, այնուհետև փետրվարը և հոկտեմբերը, իսկ ամենաչորը հուլիս, այնուհետև օգոստոս և դեկտեմբեր։ Ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը, այնուհետև փետրվարը և դեկտեմբերը, իսկ ամենաշոգը և տաքը հուլիս, այնուհետև օգոստոս և սեպտեմբերի առաջին 20 օրյակ և հունիսի վերջին 15-20 օրյակ։