ՀՀ խորհրդանիշներ

ՀՀ խորհրդանիշներն են հանդիսանում դրոշը, զինանշանը և օրհներգը:
Դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևիցներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918 - 1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:
Զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյանթագավորություն) զինանշանները։ Դրանք ամբողջացնում են Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին։ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
Օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա: Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է ԲարսեղԿանաչյանը: