Միջերկրական ծովի լավագույն վայրերն ու տեսարանները.

Elle ամսագիրը ներկայացրել է Ադրիատիկի ծովափնյա շրջաններում և հունական կղզիներում ամենագեղատեսիլ և հյուրընկալ անկյունները:
Ֆորմենտեր կղզի, Իսպանիա
Բալեարյան խմբի ամենափոքր կղզին է, որը ձգվում է 19 կմ: Այնտեղ հանգստանում են Նաոմի Քեմբելը, Էլ Մակֆերսոնը, Ջարեդ Լետոն և Լեոնարդո Դի Կապրիոն: Այդտեղի բնությունը, հակասթրեսային մթնոլորտը դեռ ոչ ոքի անտարբեր չի թողել:
Նավայո Ծովածոց, Հունաստան
Աշխարհի ամենահայտնի ծովափերից է, որտեղ կարելի է հասնել միայն նավակով, զբոսանավով կամ բայդարկայով:
Մանարոլա, Իտալիա
Հինգ փոքրիկ ձկնորսական քաղաքներից մեկը՝ Լիգուրյան ծովի ափին շրջապատված խաղողի այգիներով: Այս վայրը առանձնանում է ժայռերի մեջ տարածված բազմաթիվ բազմերանգ տնակներով:
Գոզո կղզի, Մալթա
Մալթայան կղզեխմբի երեք կղզիներից մեջտեղինն է: Տեղաբնակներն այն անվանում են կրտսեր քույր: Կարմիր ավազով ծովափեր, զառիթափ ժայռեր, Կալիպսո հավերժահարսի քարանձավ. այս փոքրիկ կղզին այնքան էլ հասարակ չէ, ինչպես երևում է առաջին հայացքից:
Դուբրովնիկ, Խորվաթիա
Քաղաքը կառուցվել է դեռևս 12-րդ դարում Միջերկրական ծովի արևելյան մասում, գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝ իր պատմական և մշակութային եզակի ժառանգությամբ:
Մոնթե-Կարլո, Մոնակո
Կինոաստղերի և միլիոնատերերի բնակավայրը: Կանաչ տարածքներով Մոնակոն 2-րդ տեղն է գրավում Վիեննայից հետո: Այդ փոքր իշխանությանը հաճախ անվանում են «Եվրոպայի պատշգամբ», որն առանձնանում է իր լավագույն լողափերով:
Տանժեր, Մարոկկո
Իդեալական տեղ ձյունասպիտակ տանիքներին նստելու և Ջիբրալթարի նավերով հիանալու համար:
Կորսիկա կղզի, Ֆրանսիա
Նապոլեոնի և Լետիցիա Կաստայի հայրենիքը. հանգիստ լողափերով և հանգստացնող երկնագույն ծովախորշերով: Ամռանն այստեղ կարելի է ոչ միայն արևահարվել ու լողալ, այլ նաև զբաղվել լեռնագնացությամբ:
Թել Ավիվ, Իսրայել
Անվրդով առողջարանային քաղաք՝ համով ուտելիքներով, ամեն տիպի կատուներով, հզոր էներգետիկայով:
Կոտոր, Չեռնոգորիա
Ուղղակի ջրից դուրս եկող սարեր, իդեալական մաքուր օդ, որից ոչ մի բանի հոտ չի գալիս: Ձկնորսական նավակներով և ճոխ զբոսանավերով ծովածոց, որն ամենալավ տեղն է ներքին ներդաշնակություն փնտրողների համար:
www.1in.am
26/05/2015