Գոլդեն Փելես Հյուրանոց

Մատուցվող ծառայությունները
- Նախաճաշ
- Մարզասրահ
- Փակ լողավազան
- Շոգեբաղնիք
- Ավտոկայանատեղի
- Wi-Fi
- Կոնֆերանս դահլիճ
- Հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ
- Հավելյալ մահճակալ
- Ռեստորան
- Բացօթյա սրճարան
- Թենիսի կորտ
- Գեղեցկության սրահ
Սենյակի տեսակը | Ցածր շրջան /15.11-29.02/ | Բարձր շրջան /01.03-14.11/ |
Դելյուքս | 64,000 | 80,000 |
Դիպլոմատիկ | 84,000 | 106,000 |
Ամբասադոր | 236,000 | 236,000 |
Նախագահական | 1,000,000 | 1,000,000 |
Արժեքները նույնն են՝ թե մեկ, և թե երկու անձի տեղավորման դեպքում:
Սենյակի արժեքը ներառում է՝
- ԱԱՀ
- Ամբասադոր և Նախագահական համարներում մրգերով զամբյուղ
- Առավոտյան թարմ մամուլ
- Երեխաների համար հատկացված այգի, լաբիրինթոս և արհեստական գետակ
- Օրական մեկանգամյա տեղափոխում դեպի քաղաքի փոքր կենտրոն և վերադարձ հյուրանոց:
Հյուրանոցի ծառայությունները՝
- Համարների շուրջօրյա սպասարկում
- Մինչև 10 տարեկան երեխաներն անվճար
- 'Մեծ Հայք' և 'Փոքր Հայք' կոնֆերանս սրահներ
- 'Վան' շքասրահ
- 'Ալ Դենտե' իտալական ռեստորան
- 'Արկտիկ' նախասրահի բար
- 'Havana Club' սիգար ակումբ
- 'Golden Terrace' բացօթյա սրճարան
- 'Bamboo Lagoon' լողավազանի բար
Ժամանում՝ 14:00
Մեկնում՝ 13:00
Սենյակների նկարագրությունը
Դելյուքս համար
Գոլդեն Փելես հյուրանոցն առաջարկում է 43 ընդարձակ և ժամանակակից Դելյուքս համարներ` մեկ կամ երկու անձի համար : Տեղակայված լինելով տարբեր հարկերում, սենյակներն ունեն հիանալի բացվող տեսարան դեպի Արարատ լեռը, արհեստական գետակը և գեղեցիկ այգին : 27 ք.մ. տարածքով համարները կահավորված են հատուկ պատվիրված ոճով և կահույքով: Դելյուքս համարներն առաջարկվում են ինչպես մեկ միջին չափսի, այնպես էլ առանձին մահճակալներով:
Դիպլոմատիկ համար
Գոլդեն Փելես -ի Դիպլոմատիկ կարգի սենյակը նրբորեն նախատեսված է հանգստի և հարմարավետության համար : Այն բարձակարգ հյուրանոցային համալիրին բնորոշ իդեալական սենյակ է` ընդարձակ տարածքով, հիանալի դիզայնով և բոլոր հարմարություններով : Բոլոր սենյակներն ունեն մեկ միջին չափսի կամ երկու առանձին մահճակալներ, անվճար ինտերնետ, արբանյակային հեռուստացույց, մինի-բար և այլ ծառայություններ :
Ամբասադոր
Ամբասադոր սյուիթները կապահովեն Ձեր հարմարավետ և շքեղ հանգիստը : 90 ք.մ. ընդարձակ տարածքը ներառում է նախասրահ, ննջասենյակ, լոգարան - ջակուզի և առանձին լոգարան այցելուների համար, ինչպես նաև փոքր խոհանոց` առավոտյան սուրճ կամ թեյ պատրաստելու համար:
Նախագահական
Տեղակայված լինելով վերջին հարկում, Նախագահական սուիթը իր 220 ք.մ. տարածքով ընդգրկում է ութ սենյակներ : Այս անկրկնելի ոճով առանձնացող սուիթը իսկական ճոխության և շքեղության արտացոլումն է : Առանձնացված նախասրահը, ճաշասենյակը, աշխատասենյակը և ննջասենյակը, երկու տարբեր լոգարաններով հարմարավետության երաշխավորն են : Բոլոր հարմարություններով ներքին խոհանոցը ունի առանձին մուտք` ծառայությունների բարձրակարգ և կատարյալ մատուցման համար :
View Larger Map