Մայրաքաղաքը` Թբիլիսի
Խոշոր քաղաքները՝ Քութայիս, Ռուսթավի, Բաթում, Սուխում
Պետական լեզուն` Վրացերեն
Կրոնը` Ուղղափառ՝ 84%, Իսլամ՝ 11%
Տարադրամը` վրացական լարի /GEL/
Ինտերնետային կայք` .ge
Հեռախոսի կոդը` 995
Ժամային գոտին՝ UTC+4
Աշխարհագրություն
Վրաստանը (վրացերեն՝ საქართველო, [sɑkʰɑrtʰvɛlɔ] Սաքա՛րթվելո) երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։
Դրոշն ու զինանշանը
Բնակչություն
Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 69%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ասիմացվել են Կախեթում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ,հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։
Տնտեսություն
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։ ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի, շինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։
Վարչական բաժանում
Վրաստանի վարչական բաժանման միավորը կոչվում է Մխարե:
Գույություն ունի 9 մխար, փակագծերում կենտրոնն է՝
- Գուրիա (Օզուրգեթի)
- Իմերեթի (Քութաիսի)
- Կախեթ (Թելավի)
- Քվեմո-Քարթլի (Ռուսթավի)
- Մցխեթա-Մթիանեթի (Մցխեթա)
- Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ (Ամբրոլաուրի)
- Սամեգրելո և Զեմո-Սվանեթի (Զուգդիդի)
- Սամցխե-Ջավախք (Ախալցխա)
- Շիդա Քարթլի (Գորի)
Ազգային տոն
Մայիսի 26 - անկախության օր